Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները հաղթանակներով են մեկնարկել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում մրցելով ուկրաինացի Կուզկոյի հետ՝ հաղթել է նրան 9:0 հաշվով։
72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը 8։0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ: 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով չինացի Զեգանգ Վանգին։ Ալեքսանյանը, սակայն, 1/4 եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին:
Մալխաս Ամոյանը ժամեր անց կպայքարի աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման համար։ Ամոյանը սեպտեմբերի 18-ին հաղթել էր իրանցի մարզիկ Ալիրեզա Աբդևալիին և անցել առաջնության եզրափակիչ։
Առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 13-21-ը։





































