Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն արծաթե մեդալակիր է դարձել։
Նժույգ թափերի վարժության եզրափակչում 18-ամյա Մանուկյանը զիջել է միայն ղազախստանցի Նարիման Կուրբանովին: Երրորդ տեղն զբաղեցրել է իտալացի Գաբրիելե Թարգետան։
World challenge cup մրցումներում հայ մարզիկը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»։
World challenge cup-ն անցկացվում է սեպտեմբերի 11-16-ը։





































