Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 8։6 հաշվով հաղթեց ադրբեջանցի Քանան Հեյբաթովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հանդիպումն ընթացավ լարված պայքարում։ Ադրբեջանցի մարզիչները խաղի ավարտին բողոքարկեցին մրցավարների որոշումը, սակայն դրվագները դիտելուց հետո մրցավարները չփոխեցին որոշումը։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է 15 ըմբիշով։






































