«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում հայ գրոսմասյտեր Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ:
Հայ մյուս շախմատիստներից Արամ Հակոբյանն ունի 3,5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2,5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:
Նշվում է, որ մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր վաստակել են 5,5 միավոր:






































