Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևից՝ անվասայլակով հոկեյ, անվասայլակով բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, պարածանրամարտ, պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով, բոչիա, շոու դաուն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







