Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում հանդես է գալիս Եվրոպայի թիմում, հերթական հաղթանակն է տարել՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, փոխանցում է armsport.am-ը:
Սա Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակն էր օնլայն մրցաշարում:
Armsport.am-ի փոխանցմամբ՝ երեք անընդմեջ հաղթանակներից հետո, սակայն, Արոնյանը 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:
Մրցումային 3-րդ օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի ընտրանին՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: Եվրոպայի հավաքականը երկրորդ տեղում է 13 միավորով: ԱՄՆ-ի հավաքականը երրորդն է՝ 10 միավորով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







