Երեք հայ մարզիկ կմասնակցի Չինաստանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Երկիրը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը և հավաքականի նորեկ Արտյոմ Գրիգորյանը։
Մրցաշարին կմասնակցի 43 երկրի ավելի քան 300 մարզիկ։ Մրցաշարը կանցկացվի Չինաստանի Նինգբո քաղաքում՝ սեպտեմբերի 7-15-ը։






































