Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 9-րդ համարի ռակետ Կարեն Խաչանովն իր ելույթներն ԱՄՆ բաց առաջնությունում կսկսի օգոստոսի 26-ին: Առաջին փուլում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Նիշեշ Բասավարեդին։
ԱՄՆ բաց առաջնությունը կլինի 2025 թվականի «Մեծ Սաղավարտի» վերջին մրցաշարը, և Խաչանովի համար կարևոր փուլ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարձր դիրքերի համար պայքարում։
Ավելի վաղ Խաչանովը վնասվածքի պատճառով ստիպված դադարեցրել էր պայքարն ամերիկյան Ցինցինատիում ընթացող The Masters շարքի հեղինակավոր մրցաշարի չորրորդ շրջանի խաղում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







