«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 21-ամյա պորտուգալացի հարձակվող Ռոդրիգո Ռամուսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը հանդես է եկել «Բենֆիկա Սուբ», «Բելենենսեշ», «Բ-Սադ» պատանեկան և երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Էշտորիլ» և «Տոնդելա» թիմերում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:
Սա «Արարատ-Արմենիայի» 5-րդ ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը ձեռք է բերել 28-ամյա գանացի հարձակվող Պոլ Այոնգոյին, 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսին, 26-ամյա բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելտոն Նունես Կարվալյո Ժունիորին և 33-ամյա պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտոյին:






































