Չինաստանում անցկացվող «Աշխարհի խաղեր» մրցաշարում արցախցի մարզիկ Արման Ավանեսյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբո մարզաձևում՝ 98 կգ քաշային կարգում։
Ապրիլի 24-ին Ավանեսյանը Կիպրոսում մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն էր հռչակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







