Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո Լևոն Արոնյանը կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի միանձնյա առաջատարն այս պահին Ֆաբիանո Կարուանան է։
Այսօր կանցկացվեն արագ շախմատի վերջին 3 խաղափուլերը, իսկ վաղվանից կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։ Grand Chess տուր. Saint Louis Rapid & Blitz 2025 մրցաշարը տեղի է ունենում ԱՄՆ-ում օգոստոսի 10-15-ը:
Արոնյանը հուլիսին հաղթել էր Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







