Հայկական ծագում ունեցող ռուս թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ՝ հաղթելով ամերիկացի Ջենսոն Բրուքսբիին 6:3, 6:3 հաշվով։ Այս մասին հայտնում է մրցաշարի կայքը։
Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե։ Խաչանովը կատարել է երկու էյս, խուսափել է կրկնակի սխալներից և իրացրել է 7 հնարավորից 4 բրեյք-փոինթ։ Նրա մրցակիցը կատարել է մեկ էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և իրացրել է 3 հնարավորից 1 բրեյք-փոինթ։
Խաչանովի հաջորդ մրցակիցը որոշվելու է այսօր կայանալիք աշխարհի 31-րդ ռակետ Բրենդոն Նակաշիմայի և երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի միջև հանդիպման արդյունքում։ Անձնական հանդիպումներում Խաչանովը Նակաշիմայի հետ առաջատար է 1:0 հաշվով, իսկ Զվերևից հետ է մնում 3:5 հաշվով։
Խաչանովի և Զվերևի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին Տորոնտոյի ATP «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակչում, որտեղ ռուս թենիսիստը հաղթել է երեք սեթում։ «Մասթերս» կատեգորիայի մրցաշարը ԱՄՆ-ում անցկացվում է օգոստոսի 5-18-ը։






































