Ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը (71 կգ) մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը 9:7 հաշվով առավելության է հասել Օմեր Գյուլի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Մոսեսյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյդեն Ջեյմսի հետ:
Ավելի ուշ Մոսեսյանը 5։5 հաշվով պարտվել է ամերիկացի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հուլիսի 30-ին Ջանես Նազարյանը (65 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել։ Մարատ Աճեմյանը (51 կգ) և Զավեն Մեժլումյանը (60 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել։




































