Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։
Հավաքականի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572 միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը 1685 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի...
Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը հունահռոմեական ոճի մայիս ամսվա ցուցանիշներով լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել...
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել միլանյան ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ,...
Պարի Սեն-Ժերմենի (ՊՍԺ)` Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթանակից հետո Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 219 մարդ է տուժել,...
Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը Real American Freestyle (RAF) 09 մրցաշարում հաղթել է ամերիկացի...
Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Խայտառակ...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news