Փետրվարի 19-ին Մոսկվայում կմեկնարկել է «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը։ Այս անցկացվում է երեք կատեգորիաներում՝ A, B, C և բաղկացած է 9 մրցափուլերից։
Առաջին կատեգորիայում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, երիտասարդ գրոսսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։
Երկրորդ կատեգորիայում մեր երկիրը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը։ Երրորդ կատեգորիայում է միայն Արթուր Ղազարյանը։
Մրցաշարն անցկացվում է արդեն 18-րդ անգամ, որին մասնակցում է 2549 շախմատիստ։ Այն անցկացվում է շվեյցարական համակարգով (9 մրցափուլ) և կավարտվի փետրվարի 27-ին։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 120 հազար եվրո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







