Հանրապետության 10 լավագույն մարզիկները փետրվարի 21-ին կայանալիք պարգևատրման արարողության ժամանակ կպարգևարվեն 5 մլն դրամով։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 20-ին Կառավարության նիստում։
Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգևատրելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին
-Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
-Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
-Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն
-Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
-Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ
-Տիգրան Կիրակոսյան, սամբո
-Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
-Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
-Գոռ Մինասյան, ծանրամարտ
-Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







