FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսայա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մնացել է նույն՝ 102-րդ տեղում՝ 1213 վարկանիշային միավորով։
Առաջին տեղում Բելգիայի հավաքականն է՝ 1765 միավորով, որին հաջորդում են Ֆրանսիան՝ 1733 և Բրազիլիան՝ 1712 միավորով։
Լավագույն տասնյակում ընգրկված են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան։
Վերջին՝ 210-րդ տեղում է Անգիլիան՝ 821 միավորով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







