Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ամփոփել է 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն: Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Սիմոնը երկրորդ տեղում է 5514 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակոում է չինացի Լյույ Սյաոցյունն է՝ 2169 ձայնով:
Չորրորդ հորիզոնականում Չինաստանի ներկայացուցիչն է` Շի Չժիյունը` 1053 ձայնով, հնգյակն ամփոփում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օմ Յուն Չխոլը՝ 410 ձայնով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







