Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր:
Հայազգի ըմբիշը մրցակցի նկատմամբ տարավ բացարձակ հաղթանակ՝ 10:0 հաշվով:
Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







