Փետրվարի 22-23-ը Հայաստանում կկայանան Յուկիգասսենի (ձնագնդիխաղի թիմային ձև) Չեմպիոնների լիգայի մրցումները։
Ինչպես հայտնում է Հայաստանի Յուկիգասսենի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումներին կմասնակցեն խմբեր աշխարհի ութ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից և Ֆինլանդիայից։
Նշենք, որ Ձնագնդի խաղի մրցումներն առաջին անգամ Հայաստանում ամցկացվել են 2019թ.։ Անցյալ տարվա ապրիլին ֆեդերացիան մասնակցում էր Եվրոպայի Յուկիգասսենի 24-րդ մրցաշարին, որն անց էր կացվում Ֆինլանդիայում։
Ձնագնդային խմբային մրցումների հեղինակը ճապոնացիներն են։ Ճապոնիայում ձնագնդե մարտեր տեղի են ունենում դեռ 20-րդ դարի 80-ական թվականներից, իսկ առաջին միջազգային մրցումները կայացել են Ֆինլանդիայում։
Հայաստանի Յուկիգասսենի ֆեդերացիան հիմնադրվել է 2019թ.։ Այն հանդիսանում է Յուկիգասսենի միջազգային ֆեդերացիայի անդամ և տարածաշրջանում այս սպորտաձևի միակ ներկայացուցիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







