Չորս հայ մարմնամարզիկ դուրս է եկել Կատարի Դոհա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Եզրափակիչ փուլ են անցել Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ելույթ կունենա վաղը՝ ապրիլի 17-ին։
Ապրիլի 12-ին Համլետ Մանուկյանը հռչակվել էր սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլի չեմպիոն։ Արթուր Դավթյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։