Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ երկու մարզիկներ բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
55 կգ Արայիկ Թոփալյանը բրոնզե եզրափակչում 10:1 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Վիգեն Նազարյանի (87 կգ) մրցակիցը վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցելույթին և հայ մարզիկն առանց պայքարի դարձել է հաղթող։ Ավելի վաղ նա հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։
Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) հաղթել էր ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել։