Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են։
Կանանց ազատ ոճում առաջին տեղն զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը՝ Գյումրիից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կավարտվեն փետրվարի 7-ին: Մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ընդգրկված են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մարզաձևերը: