Անգլիական «Լիդսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, գրում է Sports-ն՝ հղում անելով ինսայդեր Իվան Կարպովին։
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստին գնելու հարցում:
Չեմպիոնշիփի մրցաշարի 30 խաղից հետո «Լիդսը» գտնվում է առաջին հորիզոնականում։ Թիմն ունի 63 միավոր։ Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում: Նա խփել է վեց գնդակ և ձևակերպել երեք գոլային փոխանցում։
Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի օգոստոսին Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։