Բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում», տեղեկացնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերն սկսել է Բրազիլիայում։ 2022 թվականից Կոնեգլյանը հանդես է գալիս «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։