Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և արաբական «Ալ Ֆաթեհի» հաձակվող Լուկաս Սելարայանը Sofascore ծրագրի տվյալներով «Ալ Ֆաթեհ»-«Ալ Վեհդա» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, հայտնում է sportball24-ը։
Սելարայանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել և օգնել թիմին հաղթել 3:2 հաշվով։
Նա ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին հանդես է եկել մեքսիկական «Տեգրեսում», 2020-2023 թվականներին՝ «Քոլամբուս Քրյու» ակումբում: «Ալ Ֆաթեհ» է տեղափոխվել 2023-ին։ Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021-ին։