Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Վիճակահանությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:
Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի...






































