Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:20

Առաջարկվում է պարզեցնել օտարերկրյա մարզիկների հետ պայմանագրերի կնքման ընթացակարգը

Առաջարկվում է պարզեցնել օտարերկրյա մարզիկների հետ պայմանագրերի կնքման ընթացակարգը

Խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Օտարերկրացիաների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով օրինագիծը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ փոփոխությունների մշակման անհրաժեշտությունն առաջացել է երկրի ֆուտբոլային ակումբների բազմաթիվ դիմումների հիման վար:
«Ֆուտբոլային ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ և տրանսֆերի ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստների հրավիրեն՝ մեր ակումներում խաղալու համար»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝  ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները երբեմն ստիպված են շրջանցել օրենքը, որպեսզի հնարավորություն ունենան նոր խաղացողներ ներգրավել:

Սիմոնյանն ընդգծել է, որ ի սկզբանե նախատեսվում էր փոփոխությունների գործողությունը տարածել միայն ֆուտբոլիստների վրա, սակայն հանձնաժողովի քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ուղղումը տարածել բոլոր մարզիկների վրա: Փոփոխությունների համաձայն՝ դյուրացվում է օտարերկրյա պրոֆեսիոնալ մարզիկների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման ընթացակարգը։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կառավարության եզրակացությունը նշեց, որ  նախագծով ըստ էության առաջարկվում է աշխատանքի թույլտվության պահանջից ազատել պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող օտարերկրացի մարզիկներին:

«Ըստ էության նպատակահարմար են համարում այս պահին առաջնորդվել առաջարկվող կարգավորմամբ»,- նկատեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+