Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:00

Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպումն Էր Ռիադում չեղարկվել է քաղաքական սկանդալի պատճառով․ արգելվել է Աթաթուրքի նկարով պաստառը

Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպումն Էր Ռիադում չեղարկվել է քաղաքական սկանդալի պատճառով․ արգելվել է Աթաթուրքի նկարով պաստառը

Թուրքիայի Սուպերգավաթի «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպումը, որը պետք է կայանար ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, չի կայանա, հայտնում է թուրքական Fanatik թերթը։

Հանդիպումը պետք է սկսվեր երեկ՝ 20:45-ին, սակայն թիմերը նույնիսկ մարզադաշտ չեն ժամանել։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ չեն տվել խաղի ժամանակ օգտագործել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում» կարգախոսով պաստառի օգտագործումը։ Բացի այդ, թիմերը ցանկանում էին խաղադաշտ դուրս գալ Աթաթուրքի պատկերով մարզաշապիկներով, որը նույնպես չի թույլատրվել։ 

AS-ի տեղեկություններով՝ օրվա ընթացքում կողմերը փորձել են համաձայնության գալ, որպեսզի խաղը կայանա։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդգծել է, որ խաղից առաջ կհնչի ազգային օրհներգը և կբացվի Թուրքիայի դրոշը։ Սպասվում էր, որ կլուծվի նաև թիմերի՝ մարզաշապիկներով և Աթաթուրքի նշանաբանով պաստառով խաղադաշտ դուրս գալու պահանջի հետ կապված իրավիճակը։ Բայց, ի վերջո, Սաուդյան Արաբիայի իշխանությունները մերժել են թիմերի պահանջը, և նրանք պարզապես չեն ներկայացել խաղին։ 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+