«Փյունիկը» բացահայտ քարկոծվում է ոչ թե մարզական, այլ անձնական պատճառներով, հայտարարել է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը՝ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլում իրավիճակը ողբերգական է։ Նրա խոսքով՝ հատկապես վերջին տարվա ընթացքում «Փյունիկը» բացահայտ քարկոծվում է իրենց արտահայտած կարծիքների պատճառով։
«Մեզ զրկեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում մարզվելու հնարավորությունից, հայտարարեցին, որ չենք կարող մարզվել նաև «Հանրապետական» մարզադաշտում և ուղարկեցին Աբովյան։ Այստեղ խնդիրը ոչ թե մարզական է, այլ անձնական։ Հիմա էլ մեզ զրկել են բոլոր մարզադաշտերում մարզվելու իրավունքից։ Եթե «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր դաշտը չտրամադրեր, մենք կզրկվեինք մարզվելու հնարավորությունից»,- նշել է Սողոմոնյանը։
Նա հավելել է, որ հիանալի հասկանում է, թե ուր է տանում այս ճանապարհը, և որ ՀՖՖ-ն իր մեթոդների հետ չհամաձայնելու համար պարզապես ցանկանում է «Փյունիկին» վտարել հայկական ֆուտբոլից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը
Ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․...





































