Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բիազին ադրբեջանցի լրագրողներին հիմար է անվանել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի ֆուտբոլի թիմը ջախջախիչ պարտություն է կրել Բելգիայի ընտրանուց (0:5), իսկ խաղից հետո միջադեպ է գրանցվել գլխավոր մարզչի ու ադրբեջանցի լրագրողների միջև։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ադրբեջանցի մի լրագրող թվարկել է, թե ինչն է սխալ եղել խաղի ընթացքում, որից հետո Դե Բիազին սկսել է վիճել։
«Հետո մեկ այլ լրագրող հարցրեց՝ դե Բիազին կկարոտի՞ լրագրողներին։ «Իհարկե ոչ, ես ադրբեջանցի լրագրողների նման հիմարների երբեք չեմ հանդիպել։ Նրանք ոչինչ չգիտեն, հիմար հարցեր են տալիս և ուղղակի հիմար են: Նրանք մոռանում են մեր ելույթը Բաքվում Ավստրիայի, Շվեդիայի և Բելգիայի դեմ խաղում։ Նրանք չեն կարողանում հասկանալ, որ FIAT 500-ով հնարավոր չէ հաղթել Ferrari-ին»,- մարզչի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։ Այնուհետև
Դե Բիազին կիսատ է թողել մամուլի ասուլիսը և դուրս եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







