Ուֆայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Ռուսաստանի գավաթ-2023» մրցաշարում 72 կգ քաշային Ալեն Միրզոյանը եզրափակչում հաղթել է Վալերի Ժելդաշևին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայ մարզիկը ներկայացրել է Սվերդլովսկի մարզը, Վալերի Ժելդաշևը՝ Ալթայի երկրամասը։ Հայ մարզիկը մրցակցին հաղթել է 3:1 հաշվով։
87 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Կրասնոյարսկի երկրամասը ներկայացնող հայ մարզիկ Վահագ Մարգարյանը։ Նա եզրափակչում Չեչնիայի ներկայացուցիչ Համիդ Իսաևին հաղթել է 5:2 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







