Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ Լոնդոնի վարկանիշային մրցաշարում հաղթանակով է մեկնարկել 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Հայ մարզուհին նոկաուտով գեղեցիկ հաղթանակ է տոնել Չեխիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ։ Նա 4 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ վերջին հարվածից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։
Վարկանիշային մրցաշարի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տոնել նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Հունգարացի Ադամ Հոմորի հետ պայքարում Մանասյանը հաղթանակի է հասել մրցավարների որոշմամբ:
Բռնցքամարտիկները մրցաշարին մասնակցում են 10 մարզիկով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







