Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա, որտեղ վաղը տեղի կունենա ֆուտբոլի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան դիմակայությունը, հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել «Եվրո-2024»-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին։
Օգոստոսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու այս հանդիպումներին։
Armenia Today-ը հայտնել էր նաև, թե ովքեր կսպասարկեն Թուրքիա-Հայաստան հանդիպումը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին հավաքականների միջև Երևանում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







