Հայաստանի շախմատի թիմը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացրել են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
Փայլուն խաղ է ցուցադրել 14-ամյա Ալբերտո Աթոյանը, որը 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվել առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավել է արագ շախմատի իր վարկանիշը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







