Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

«Ռեկորդ հայկական բռնցքամարտի պատմության մեջ». հայ մարզիկները Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել են 13 մեդալ

«Ռեկորդ հայկական բռնցքամարտի պատմության մեջ». հայ մարզիկները Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել են 13 մեդալ

Սլովենիայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են երկու ոսկե, չորս արծաթե և յոթ բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Գերատեսչությունն ընդգծում է, որ պատանիների նվաճած 13 մեդալն այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչմանն արժանացել են Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ): Զախարյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել իռլանդացի Ջեսոն Մահերի նկատմամբ, իսկ Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին:

Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձել Հրաչ Խաչատրյանը (80 կգ), Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ):

Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանեկան ԵԱ-ից բրոնզե մեդալներով են վերադարձել Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Գոռ Կարապետյանը (46 կգ), Սուրեն Կատվալյանը (48 կգ), Արսեն Կարապետյանը (60 կգ), Ֆելիքս Պապիկյանը (63 կգ), Վոլոդյա Կիրակոսյանը (66 կգ) և Արամ Թումանյանը (90 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում էին նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+