Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։
Ֆեդերացիան չի հայտարարում հավաքականի կազմը, սակայն նշում է, որ Բաքու կմեկնի 6-7 մարզիկ: Բաքու մեկնելու պատրաստակամություն հայտնել են բոլոր մարզիկները: Նրանց անունները չեն հայտում, որպեսզի խուսափեն լրացուցիչ ներգործությունից:
Ֆեդերացիան նամակ է հղել ընդունող կողմին՝ անվտանգային երաշխիքների ապահովման համար, թեև դեռ պատասխան չկա, սակայն հավաքականն, ամենայն հավանականությամբ, կմեկնի մրցաշարին:
Հրաձգության աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բաքվում՝ օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը։ 2015 թվականին Հայաստանի հավաքականը Բաքվում մասնակցել է հրաձգության մրցաշարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







