Բաքվի վարկանշային մրցաշարին չմասնակցելու դեպքում հայ ըմբիշները կզրկվեն Ստամբուլում կայանալիք համաշխարհային մրցաշարին մասնակցելու իրավունքից, այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։
«Եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարեր մասնակիցների ցանկից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի»,- նշել է Բաղդադյանը։
Նրա խոսքով` մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կկայանա Բաքվում` 2024թ․ ապրիլի 4-7-ը, ասիական մրցաշարը` Բիշքեկում, Աֆրիկայինը և Օվկիանիայինը` Կահիրեում, պանամերիկյանը՝ Ակապուլկոյում: Համաշխարհային վարկանիշային մրցաշարը կընդունի Ստամբուլը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







