Շախմատիստ Սարգիս Սարգսյանը հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցողների շախմատի աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Սարգսյանը Սերբիայում ընթացող մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։
Արագ և կայծակնային շախմատի առաջնություններում Սարգսյանը զբաղեցրել է համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը, նշել են ֆեդերացիայից։
Հունիսի 12-ից 22-ը Սերբիայում անցկացվել է ՀՇԽ ունեցողների շախմատի աշխարհի 22-րդ առաջնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







