Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը և շրջանցել Ադրբեջանին, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ նման արդյունք գրանցվել է պատմության մեջ առաջին անգամ։
«Հայ ըմբիշները մրցաշարում նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։ Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Նիկողոսյանը (71 կգ) նվաճեց ոսկե մեդալ, Սաշա Պետրոսյանը (51 կգ)՝ արծաթե, իսկ Տիգրան Բունիաթյանը (60 կգ) դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







