Հունիսի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC on ESPN 47 մրցաշարում մարզիկ Արման Ծառուկյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է բրազիլացի Խոակին Սիլվային, հայտնում է championat.com-ը։
UFC-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը ևս նոկաուտի է ենթարկել մրցակցին։ UFC on ESPN 47 մրցաշարում Արմեն Պետրոսյանը հաղթել է անգլիացի Կրիստիան Դանքանին։
Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով:
Ընդհանուր առմամբ, Ծառուկյանը խառը մենամարտերում ունի 20 հաղթանակ և երեք պարտություն։




































