Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:41

Հայ ըմբիշները հաջող մեկնարկեցին ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում. հինգ ըմբիշ արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ

Հայ ըմբիշները հաջող մեկնարկեցին ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում. հինգ ըմբիշ արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ

Հայ ըմբիշները հաջող մեկնարկեցին Տիրանայում (Ալբանիա) ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մինչև 48 կգ քաշային Արման Հարությունյանը 10։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ 1/2 եզրափակիչ։ 55 կգ քաշային Սամվել Գեւորգյանը 12։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ հունգարացի Ախմադ Արսունկաեւի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Վլադիմիր Ազարյանը (65 կգ) համառ պայքարում հաղթեց ռուս Մագոմեդ Բաչարովին (7:6) և անցավ նաև Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ դուրս եկան նաև Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ), որոնք նույն չոր հաշվով 10։0 հաշվով հաղթեցին շվեյցարացի և հունգարացի մրցակիցներին։

Արդեն որոշվել են առաջնության առաջին օրվա կիսաեզրափակիչ զույգերը.

48 կգ՝ Արման Հարությունյան (Հայաստան) — Գեգի Օնիանի (Վրաստան)

Մագոմեդ Մագոմեդով (Ռուսաստան) — Գլեբ Պետրով (Բելառուս)

55 կգ՝ Սամվել Գեւորգյան (Հայաստան) — Յակուբ Կեսի (Լեհաստան)

Ուբայդա Իտաև (Ֆրանսիա) — Հաջի Քերիմով (Ադրբեջան)

65 կգ՝ Վլադիմիր Ազարյան (Հայաստան) — Մանուել Վագին (Գերմանիա)

Ռեմզի Թեմուր (Թուրքիա) — Ալեքսանդր Կոմբաև (Բելառուս)

80 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան) — Կոնստանտին Պատրիաշվիլի (Վրաստան)

Գրիգոր Չերկանով (Բուլղարիա) — Ալեքսանդրու Բորս (Մոլդովա)

110 կգ՝ Գենրիխ Հայկյան (Հայաստան) — Ալեքսանդր Աբրամիշվիլի (Վրաստան)

Յուսուֆ Դուրսունով (Ադրբեջան) — Ռուսեն Գյուլեր (Թուրքիա)

Հայաստանի հավաքականը առաջնության դուրս եկավ հետևյալ կազմով՝ Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գևորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ), Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+