Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի Ղազախստանի Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։
«Թիմային խաղի բացակայություն» և «ամեն ինչ արեցին». Երևանի բնակիչները գնահատում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումների արդյունքները
Մարտի 23-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում 1։6 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական...