Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:41

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Մխիթարյանը չի մասնակցի այս հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Իտալիայի գավաթի եզրափակիչ «Ինտեր»-«Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:

Ավելի վաղ Ինձագին Մխիթարյանին անվանել էր «Ինտերի» առանցքային խաղացողներից մեկը՝ թիմի խաղը կառուցելու առումով։ «Նրան կորցնելը կարող է լրջորեն ազդել խաղի վրա»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» դեմ պատասխան խաղից հետո։

Մայիսի 16-ին Ինտերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթեց Միլանին (2:0; 1:0) և դուրս եկավ եզրափակիչ։ Հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք եզրափակիչ խաղում «Ինտերը» կխաղա «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթների ավարտի մասին հայտարարեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի փորձերը՝ նրան համոզել վերադառնալ հավաքական, արդյունք չտվեցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+