Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:23

Ծանրամարտի ԵԱ․ Ջուլիետա Ավանեսյանը 9-րդ տեղում է

Ծանրամարտի ԵԱ․ Ջուլիետա Ավանեսյանը 9-րդ տեղում է

Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարութունից։

Առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը:

Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ․ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 116 կգ արդյունք:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Հատկանշական է, որ պոկում վարժությունում նա 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ հաջող կատարելով միայն մեկ մոտեցում և գլխավերևում պահելով 110 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն նա փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 143 կգ արդյունքով:

Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 252 կգ արդյունքով (117+135 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ երկամարտում ցույց տալով 244 կգ արդյունք (111+133 կգ):

Ժամը 16:00-ից մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+