Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Հավատում եմ մեր հաղթանակին, ճիշտ որոշում էր թուրք երկրպագուների մուտքի արգելքը. քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Հավատում եմ մեր հաղթանակին, ճիշտ որոշում էր թուրք երկրպագուների մուտքի արգելքը. քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Մարտի 25-ին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, որը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:00-ին: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին, որն անցկացվելու է Հայաստանում։  

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝  արդյոք դիտելու են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, ինչ կանխատեսումներ ունեն, արդյոք ճիշտ են համարում ՈՒԵՖԱ-ի արգելքը թուրք երկրպագուներին Հայաստան գալուն։

Քաղաքացիների հիմնական մասը դիտելու է ֆուտբոլային խաղը, սակայն ոչ բոլորն էին, որ մարզադաշտից էին դիտելու: Նրանց մեծ մասը տղամարդիկ են։ «Ես Հայաստանի խաղերին հավատում եմ մեր հաղթանակին»,-նշեց նրանցից մեկը։

Հարցվածների մեծ մասը «նորմալ» են համարել թուրք երկրպագուների մուտքի արգելքին։ «Շատ ճիշտ որոշում է կայացվել»,-նշեց նրանցից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ անդրադառնալով ընդհանրապես թուրք քաղաքացիների՝ Հայստան գալուն նկատեց. «Կարծում եմ, որպեսզի ուժերը հավասարզոր դիտարկվեր, կարող էին գալ, մասնակցել, նայել խաղը, նույն հայերն էլ զբոսաշրջության նպատակով գնում են Թուրքիա հանգստանալու, նույն հայերին պետք է հասկացնենք, որ սխալ է, հետո նոր քննարկենք արյոք ճիշտ է, որ թուրքերը գալիս են Հայաստան»:

«Սպորտը չի կարելի ինչ-որ բանի հետ խառնել, որ մեր բախտը ընկել է իրենց հետ, պետք է խաղանք, մեր մակարդակը չի ներում, որ ինչ-որ բաներ ենթադրենք, բայց հաղթանակ եմ մաղթում հայերին: «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ եմ եղել, թոռնիկս տոմս գնել է, գնալու եմ մարզադաշտից դիտեմ, մոլի երկրպագու եմ»,- նշեց քաղաքացինեից մեկը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ճիշտ էր Ուեֆայի որոշումը, որով արգելվեց թուրք երկրպագուների մասնակցությունը խաղին:  «Կարող էին բորբոքվել, կրքերը թեժանային, երևի ճիշտ որոշում էր, տեսնենք մեզ թույլ կտան գնանք Թուրքիա, հաճույքով կգնամ այնտեղ էլ խաղը դիտելու», — եզրափակեց նա: 

Իսկ ահա ֆուտբոլասերներ քաղաքացիներից մեկն էլ ասաց. «2008-ին թուրք երկրպագուները եկել էին որևիցե խնդիր չէր եղել, չեմ կարող ասել ճիշտ որոշում էր թե չէ, ՈՒԵՖԱ-ն է որոշում կայացրել, երևի իրենք մեզնից ավելի լավ գիտեն»:

Մանրամասները տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+