Հայ շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը հաղթել են Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հինգ հնարավորից վաստակել են չորս միավոր։
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության մեկնարկը տրվել է մարտի 17-ին, այն կանցկացվի մինչև մարտի 30-ը: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 6 մարզիկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







