Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Արդար մրցակցություն ենք պահանջում․ Արսեն Ջուլֆալակյան

Արդար մրցակցություն ենք պահանջում․ Արսեն Ջուլֆալակյան
Silver medalist of the Olympic Games MP Arsen Julfalakyan gives a press conference at the ‘Armenpress’ state news agency

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատրաստ է գոտեմարտել 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանի հետ` գարնանը ցանկացած մրցաշարում, որում կորոշվի Տոկիոյի մասնակիցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, կայացած մամուլի ասուլիսում ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

Ջուլֆալակյանը նշեց, որ 2019 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ, ոչ իր նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀԱՕԿ նախագահի, ըմբշամարտի ֆեդերացիայի և իր ու Կարապետ Չալյանի միջև:

«Ես պետք էր իմանայի, արդյոք կա հնարավորություն պայքարելու Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, թե պետք է հեռանամ մեծ սպորտից: Եկանք հետևյալ հայտարարին` եթե Կարապետ Չալյանը գնում է աշխարհի առաջնության և առաջին կամ երկրորդ տեղն է զբաղեցնում, ապա հենց այդտեղ պարզ է դառնում, որ նա էլ կգնա Օլիմպիական խաղերին, սակայն մնացած բոլոր դեպքերում, ինչ արդյունք էլ լիներ, Տոկիոյի խաղերի համար իմ պայքարը շարունակվում էր, և 2020 թվականի գարնանը պետք է լիներ միջազգային մրցաշար, որտեղ որ մարզիկը լավագույն արդյունք գրանցի, նա էլ կմասնակցի Օլիմպիական խաղերին»,- ասաց Ջուլֆալակյանը:

Մարզիկը շեշտեց, որ եթե անգամ նա աշխարհի չեմպիոն դառնար 2019 թվականին, միևնույնն է մասնակցելու էր գարնանը կայանալիք մրցաշարին՝ հավելելով․

«Մեզ համար բացարձակ սկզբունքային չէ, թե ինչ մրցաշարի միջոցով որոշվի»։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն առանձնացրեց, որ մի շարք լուրջ հավաքականներ իրենց կազմը Օլիմպիական խաղերի համար որոշելու են հունիսի 15-ին Գերմանիայում կայանալիք մրցաշարում:
«Մենք չենք ասում, ով է ուժեղ, մենք ասում ենք՝ տվեք հնարավորություն պարզենք, թե ով է ուժեղ: Թող մեկ անգամ ևս մեկն ու մեկը հաղթի և գնա Տոկիո: Այս կերպ է եղել նախորդ ամիսներին ձեռք բերված մեր պայմանավորվածությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարեց, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+