Լաս Վեգասում անցկացվող մարտարվեստի «UFC Fight Night 216» մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արման Ծառուկյանը հաղթել է ազգությամբ ղազախ Դամիր Իսմագուլովին։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
22-ամյա Ծառուկյանի համար այս հաղթանակը 19-րդն էր կարիերայում։ Նա ընդամենը երեք մենամարտերում է պարտվել։ Իսմագուլովը երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ խառը մենամարտերի 24 ռաունդում։ Երեք ռաունդներից հետո մրցավարները միաձայն որոշել են հաղթանակը շնորհել Ծառուկյանին։
Արման Ծառուկյանը ծնունդով Ջավախքից է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







