Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:44

Ինչ անկարգությունների է հանգեցրել Մարոկկոյի ֆուտբոլային հաղթանակը Եվրոպայում

Ինչ անկարգությունների է հանգեցրել Մարոկկոյի ֆուտբոլային հաղթանակը Եվրոպայում

Մարոկկոյի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության գլխավոր սենսացիան է։ Սա Աֆրիկայի միակ ներկայացուցիչն է, ով դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ, սակայն թիմի հաջողությունը բացասական կողմ ունի և դա իրեն զգացնել է տալիս գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո:

Եվրոպայի ամենահզոր անկարգությունները եղել են խմբային փուլում Բելգիայի նկատմամբ Մարոկկոյի հաղթանակից հետո (2:0), որից հետո մարոկկոցի ներգաղթյալներն ավերեցին Բրյուսելը։ 

Փարիզի ոստիկանությունը նախօրոք պատրաստվում էր դեկտեմբերի 10-ին։ Այս օրը Քաթարում կայացավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի միանգամից երկու հանդիպում՝ Մարոկկո — Պորտուգալիա և Անգլիա — Ֆրանսիա։ Խաղի նախօրեին վարչությունը հայտարարեց, որ կուժեղացնի կարգուկանոնի նկատմամբ վերահսկողությունը և կսահմանափակի երթևեկությունը Ելիսեյում՝ քաղաքի գլխավոր փողոցում։

Փարիզի ժամանակով ժամը 16։00-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում ավելի քան 1 220 ոստիկան էր հավաքվել։ Ելիսեյան դաշտերն այն վայրն է, որտեղ ֆրանսիացի երկրպագուները սովորաբար հաղթանակ են տոնում, սակայն այս անգամ փողոցը լցրել են մարոկկացիները։ Նրանց թիմը սենսացիոն կերպով հաղթեց Պորտուգալիային (1:0) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 20 հազար մարդ եկել էր տոնելու աշխարհի առաջնությունում աֆրիկյան ամենահաջողակ հավաքականի հաղթանակը։

Լրատվամիջոցները չեն նշում, թե ինչպես են սկսվել անկարգությունները, սակայն այն, ինչ տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ամենաքիչն է նման եղել տոնի։ Մարոկկացիների և ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հրավառ իրերից կրակել են իրավապահների վրա և այլ առարկաներ նետել։

Ոստիկանները ագրեսիայի դիմաց ագրեսիայով են պատասխանել. օգտագործվել են մահակներ և եղել ձերբակալություններ։ Կեսգիշերին ոստիկանության բաժիններ էր գնացել 74 մարդ։ Հավանական է, որ այդ ժամանակից ի վեր այս թիվն ավելացել է։

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան ու Մարոկկոն։

Պատկերը նույնն է եղել Միլանում, ուր 5 000 մարդ է հավաքվել։ Կրկին քաշքշուկ է սկսվել, մեկ տղամարդու դանակահարել են։

Ամստերդամում նույնպես ոստիկանությունը 13 մարդ է ձերբակալել, ապա արգելել որևէ շրջանում տոնել ֆուտբոլային հաղթանակները։

Սակայն Բարսելոնայում, ուր ապրում է ամենամեծ մարոկկական համայնքը, մի քանի հազար ոստիկանի մասնակցությամբ կարգը պահպանվել է, ծեծկռտուքի դեպքեր չեն եղել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+